Առանց տողատակի

Եվրամիությանը ՀՀ անդամակցության հարցով ստորագրահավաքը, «Եվրաքվեի» հեռանկարները․ «Առանց տողատակի»

Լևոն Սարդարյանը և «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը զրուցում են Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումների, ՀՀ ներքաղաքական վիճակի, նաև Եվրամիությանը ՀՀ անդամակցության հարցով ստորագրահավաքի, «Եվրաքվեի» հեռանկարների մասին։

Բանախոսի կարծիքով, հայ հանրության մեծամասնությունը ցանկանում է գնալ ԵՄ, և ստորագրահավաքի տեմպերը դա են վկայում: Անահիտ Ադամյանը նշել է, թե 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը խնդիրներ ունի նոմինալ դաշնակցի հետ, և այդ հարցում Հայաստանի մեղքը չէ: Ստորագրահավաքը, ըստ բանախոսի, բավարար չէ, հարկավոր են բարեփոխումներ, ներքին մշակույթի ներդրում, մտածողության փոփոխություն` քաղաքակրթական ընտրություն կատարելու համար: Իսկ ԵՄ-ում Հայաստանին վստահաբար սպասում են, նշել է Անահիտ Ադամյանը:

Կարդացեք նաև

Back to top button