Էկոսֆերա

«Գրետայի էֆեկտը»` Հայաստանում, «կանաչ լվացումը»՝ Ադրբեջանում․ COP29․ «Էկոսֆերա»

Կայացավ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստան ժամանած բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Միջոցառման ընթացքում քննարկվցին տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների ազդեցությունը շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև՝ մարդու իրավունքների վրա։

Ինչո՞ւ է COP29-ը նախագահում ավտորիտար երկիր, որտեղ ակնհայտ են «գրին վոշինգ»-ի՝ ասել է թե՝ «կանաչ լվացման» դրսևորումներ։ 

«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովը  կազմակերպվել է որպես արձագանք ԱՄՆ այն որոշման արդյունքում, որի հետևանքով Ադրբեջանը դարձավ COP29 նախագահող երկիր՝ հաշվի չառնվեց ավտորիտար ռեժիմը, նավթի արդյունահանման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասները։

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, ներկայացնելով համաժողովի պատվավոր հյուրին՝ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգին, նշեց, որ նա The Gardian- ի հոդվածում կոշտ անդրադարձ է կատարել այս հարցին և Ադրբեջանի ընտրությունը որակել ցինիզմ։

 «Թունբերգը հոդվածում նշել է, որ COP29-ն անցկացվում է մի երկրում, որն ունի վառելիք-հանածոների արտադրությունն էլ ավելի ընդլայնելու ծրագիր։ Նավթի, գազի արտահանումը մեծ տոկոս է կազմում այս երկրից, սա կոչվում է «Գրին վոշինգ»՝ «կանաչ լվացում»։ «Պետրոլիում»-ի շահերը հստակ դրսևորում են։ Մենք տեսնում ենք՝ COP29-ում գործադիր տնօրենը կարծես ներդրողներին ուղղորդում է դեպի նավթը՝ ադրբեջանական զանազան կազմակերպություններում, որոնցից մեկը՝ «Սոքարն» է։ Որքան ցինիկ է, երբ նավթային գործարքներն արվում են մի կոնֆերանսի միջանցքներում, որտեղ իբրև պետք է կլիմայի փոփոխության դեմն առնեն։ Եթե ԱՄՆ-ն լրջորեն ուզում է կլիմայի փոփոխության դեմն առնել, ապա գոնե աղտոտողները չպետք է մասնակցեին COP29-ի հանդիպումներում և ոչ էլ՝ ղեկավարեին այն»։

Գրետա Թունբերգը կլիմայի ճգնաժամի մասին հանրային իրազեկման գործողություններ կատարելու շնորհիվ ստացել է «Գրետայի էֆետ» անվանումը, նա Նոբելյան մրցանակակիր է, աշխարհի 100 ազդեցիկ կանանցից մեկն, որն այսօր Հայաստանում է։ Իր ելույթում Թումբերգն ընդգծեց, որ այն որ նա Հայաստանում է, այլ ոչ թե COP29-ում, պատճառը պարզ է․

ՍՍ2 «Կլիմայի հիմնական սկզբունքը, որն առաջ ենք քաշում ես և կլիմայի շատ ակտիվիսներ, շատ տարբվում է, մեր և Ցօպ-ի օրակարգերը հակասում են։ Ադրբեջանը շատ արգրեսիվ կերպով ուզում  է հանածո վառելիքն ընդլայնել և պատասխանատու է էթնիկ զտման համար։ Նվազագույնը՝ սրտխառնոց է առաջացնում այդ երկերեսանիությունը, որը կլիմային նվիրված կոնֆերանսը տեղի է ունենում այս երկրում։ Սա կեղծավորության ծայրահեղ դրսևորում է։ Ադրբեջանը ոչ միայն կարողանում է այս սարսափելի հանցագործությունները կատարել և չպատժվել, այլ նրանց համար դռներ է բացվում, նրանց խոսք է տրվում աշխարհի բեմի վրա օրինականացնելու մարդու իրավունքների այս սարսափազդու խախտումները՝ «գրին վոշինգն» ու էթնիկ զտումը։ Իսկ աշխարհը լուռ է և տալիս է Ադրբեջանին այդ հնարավորությունը»,- ասաց Թունբերգը։

Թունբերգը նաև ընդգծեց, որ Արդբրեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան։ Մասնավորապես, ադրբեջանցի էկոակտիվիսների վրա կա մեծ ճնշում․

«Ադրբեջանցի ակտիվստները շատ են ասում, որ ապրում են բանտում, որտեղ ճնշում, լռեցվում են, գերեվարվում են ու նրանց բերանները փակում են․․․»։

Ակտիվիսը հայտարարեց, որ երկրները պետք է պատրաստ և պատասխանատու լինեն՝ հանուն կլիմայական արդարության։ Նրա համոզմամբ՝ այն երկրները, որոնք ունեն ֆինանսական  և քաղաքական հնարավորություններ և ավելի շատ են աղտոտում, պետք է փոխհատուցեն, շատ երկրներ, որոնք այդքան չեն աղտոտում և ֆինասապես մեծ հնարավորություններ չունեն, ավելի պատասխանատու են վերաբերում այս հարցին։

«Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ և  արդեն 1.3 աստիճանի աճ ենք գրանցել ջերմաստիճանում։ Կլիմայի փոփոխության փորձագետ Իրինա Ղափլանյանի դիտարկմամբ՝ այն էկոհամակարգի վրա ունեցել է իր ազդեցությունը։ Համաժողովի ընթացքում Ղափլանյանը տեղեկացրեց, որ  9 տոկոսով նվազել են տեղումները, ինչն ազդում է  տնտեսության բոլոր ոլորտների վրա։

Հայաստանը, թեև ջերմոցային գազերի ամենաքիչ արտանետումներ ունեցող երկրներից է, սակայն մեծ խոցելիություն ունի։ Այս մասին ասաց «Էկոլուր» ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը՝ հավելելով՝ ունենք բարձր ջերմաստիճան, որը լուրջ խնդիրներ է առաջացնում:

Ջրային պաշարների քարտեզներում փոփոխություններ կան 2020թ․-ի պատերազմից հետո։ Green Armenia ՀԿ տնօրեն Թեհմինե Ենոքյանի խոսքով՝ Ադրբեջանն առաջ է եկել և շատ գյուղեր ուղղակի զրկվել են ջրային աղբյուրներից:

Ադրբեջանը շարունակում է խնդիրներ ստեղծել հարևան պետությունների համար։Այս բոլոր խնդիրների ու մտահոգությունների հանդեպ միջազգային հանրության լռությունն անընդունելի համարելով, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի առջև Հայաստանի կլիմայական արդարություն նախաձեռնությունն ակցիա անցկացրեց՝ Գրետա Թունբերգի մասնակցությամբ։ Նավթի մեջ թաթախված երկիրն իրավունք չունի խոսելու էկոլոգիայից, շեշտեցին ակցիայի մասնակիցները։

Հայաստանյան այցի ընթացքում, բնապահպանական ակտիվիստն այցելեց նաև Հայոց Ցեղասպանության հուշահամալիր։ Աշխարհում հայտնի բնապահպանն այն համոզմանն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պարտավորություն զգա  և  բարձրաձայնի խնդիրների մասին։

«Երբ լռակյացությունը մի կողմ նետվի, կհաղթի արդարությունը, միաբանությունը՝ ուժ է, պետք է միավորվել՝ արդյունքի հասնելու համար։ Ես չեմ հասկանում նրանց, ովքեր կարող են խոսել, բայց չեն խոսում»,- եզրափակեց իր խոսքը Նոբելյան մրցանակակիր Թունբերգը՝ Երևանում։

Կարդացեք նաև

Back to top button