
Երվանդ Քոչարը Փարիզում արդեն մեծ ճանաչում ունեցող արվեստագետ էր, երբ հրավիրվեց Խորհրդային Հայաստան: Սակայն նրան տրված խոստումները, մնացին անկատար՝ փոխարինվելով նկարիչ-քանդակագործիին լռեցնելու և անհայտության մատնելու փորձերով։
Այնուամենայնիվ, այդ սահմանափակումները չհաջողվեցին. Սասունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանները վաղուց դարձել են Երևանի խորհրդանիշները: Այլ ճակատագիր ունեցավ նրա՝ դեռևս 1920-ականներին հայտնի դարձած եռաչափ նկարչությունը, որը մինչ օրս էլ դժվար ընկալելի է ոչ մասնագետների համար:



Հայաստանի ազգային պատկերասրահում Երվանդ Քոչարի հոբելյանին նվիրված «Հատելով ժամանակ և տարածություն» ցուցադրությունը համակարգող Հասմիկ Բադալյանն ասում է. «Սա մի փորձ է տարիների լռությունից վեր հանել, այցելուին ծանոթացնել Քոչարի ստեղծագործության կարևորագույն մասը կազմող տարածական նկարչությանը, որն այսօր էլ թարմ է ու արտասովոր»:




