ԿարևորՀասարակություն

Երևանի կենտրոնի 145.000 բաժանորդ անխափան էլեկտրամատակարարում կունենա. ծրագիրը կիրականացվի  40 փողոցում

Երևանի կենտրոնի շուրջ 145.000 բաժանորդ, որից 5000-ը՝ հանրային, անխափան էլեկտրամատակարարում կունենա: 

Նախագիծը կիրականացվի շուրջ 40 փողոցներում, կանցկացվի 40 կմ մալուխ: 
Շինհրապարակներում, ի դեպ, առկա են Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ ապահովելով հետիոտնի ու երթևեկության անվտանգությունը:
 
Երևանի քաղաքապետարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համատեղ քննարկած ներդրումային ծրագիրը լուծում կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

Կարդացեք նաև

Back to top button