ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավոր հայորդիներին

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների ներկայացուցիչներին և Կրետեի ուխտավոր հայորդիներին, ովքեր Սուրբ Էջմիածին են ժամանել թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով, հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։

Իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն ուրախություն է հայտնել թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին նրանց ներկայության կապակցությամբ։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է հայորդիներին զորավիգ ու նեցուկ լինել իրենց առաջնորդին իր առաքելության բարեհաջող իրականացման համար ի խնդիր համայնքի և թեմի բարեզարդման ու բարգավաճման:

Կարդացեք նաև

Back to top button