Էկոսֆերա

«Սևան» ազգային պարկի սոճիները կփոխարինվեն այլ ծառատեսակներով․ «Էկոսֆերա»

«Սևան»  ազգային պարկի տարածքում գտնվող սոճիների չորացման խնդրի շուրջ շարունակվում են քննարկումները։ ՇՄ նախարարի տեղեկալ Արամ Մեյմարյանի փոխանցմամբ՝ քննարկվում է ծառատեսակների փոխարնման ծրագիրը։ Նոր ծառատեսակներ կընտրվեն, որոնք ավելի դիմակայուն կլինեն, այդ թվում՝ կլիմայական փոփոխություններին։ Նա հայտնեց, որ մոնիթորիգի արդյունքում նաև պարզվել է, որ վնասված ծառերի մի մասը վերականգնվում է։

Կլիմայի փոփոխությունը բավականին վնաս է հասցրել «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող սոճիներին։ Այս մասին «Էկոսֆերայի» հետ զրույցում ասաց ՇՄ նախարարի տեղեկալ Արամ Մեյմարյանը, նրա խոսքով՝  այժմ քննարկվում է տարածքում ծառատեսակների փոխարինման ծրագրի իրականցման հնարավորությունը։

Ամիսներ առաջ հայտնեցինք, որ «Սևան» ազգային պարկի սոճիների չորացման պատճառը ոչ թե նեմատոդն է, որի մասին մինչ այդ խոսվում էր, այլ՝ կեղևակեր և երկարաբեղիկ բզեզները։

Տեղեկությունը մեզ հայտնել էր ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանը։

ՌԴ-ում կատարված հետազոտության համաձայն՝ ազգային պարկի տարածքում հաստատվել է կեղևակեր և երկարաբեղիկ բզեզների առկայություն։

Նեմատոդ չէր հաստատվել, սակայն, մասնագետը չբացառեց, որ կարող է լինել նաև նեմատոդ, պարզապես այդ փորձանմուշները ցույց չեն տվել։ Ինչի համար անհրաժեշտ էր շարունակել հետազոտությունը։

Այսինքն՝ դեռևս մանրամասն ուսումնասիրության անհրաժեշություն կա։ Խնդիրը նոր չէ, տարիներ շարունակ կա։ Եվ այս ընթացքում ՇՄ նախարարությունը քննարկումներ է նախաձեռնում մասնագետների հետ, որին մասնակցում է նաև անտառագետ Այսեր Ղազարյանը։ Մեր տաղավարում զրույցի ընթացքում, Այսեր Ղազարյանից հետաքրքրվեցինք նաև «Սևան» ազգային պարկի տարածքի սոճիների խնդրից։

Կարդացեք նաև

Back to top button