Էկոսֆերա

Ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը՝ Հայաստանում. «Էկոսֆերա»

Հայաստանում կայացավ ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը (AFCA 2024)։ Այն իրականացվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։ Նախագծի նախնական փուլում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմն իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն: ՀԱԱՀ ծրագրի ավագ համակարգող, ռեկտորի խորհրդական Էմիլ Գևորգյանի փոխանցմամբ՝ ագրոանտառաբուծության կոնֆերանսի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական տեսանկյուններից։

«Գիտականորեն հիմնավորված մեթոդաբանությամբ ընտրել Հայաստանում տեղանքներ, որտեղ կատարել ենք ծավալուն հետազոտություն։ Մասնակցային մեթոդով խոսել ենք համայնքների բնակիչների հետ, փորձել ենք հասկանալ նպատակները, նաև երկարաժամկետ պլանները և այդ ամենը ներառել ենք նախագծում», — ասաց նա։

Ագրոանտառային տնտեսությունը ներուժ ունի բարձրացնելու հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը, ավելացնելու արտադրողականությունը՝ միաժամանակ նպաստելով լանդշաֆտների և կենսաբազմազանության պահպանությանը, նվազեցնելու մշակաբույսերի վարակներն ու հիվանդությունները և բարելավելու սննդամթերքի որակը, խթանելու ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։ Կոնֆերանսի ավարտին ազդարարվեց Ագրոանտառաբուծության հայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի աշխատանքների մեկնարկը։

Կարդացեք նաև

Back to top button