ԿարևորՄիջազգային

Պետդեպարտամենտը նախազգուշացնում է Իսրայելին UNRWA-ի արգելքի մասին օրենքի հետևանքների մասին

Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների համար ՄԱԿ-ի օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գործունեությունն արգելող օրենքի իրականացումն ԱՄՆ քաղաքականության տեսանկյունից կարող է հետևանքներ ունենալ Իսրայելի համար, հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով՝ «այդ օրենքի կիրարկումը, ելնելով ամերիկյան համապատասխան օրենքներից և քաղաքականությունից, կարող է հանգեցնել հետևանքների»։ «Առաջիկա օրերին մենք Իսրայելի կառավարության հետ կքննարկենք, թե ինչպես նրանք դա կիրականացնեն»,- հավելել է Միլլերը։

«Կտեսնենք, թե օրենքի հետ կապված իրավական ինչ խնդիրներ կան, դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ, եւ այս բոլոր գործոնները դիտարկելուց հետո որոշում կկայացնենք»,-ասել է նա։

Փաստաթղթի համաձայն՝ Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը կամ UNRWA-ին կարգելվի «որևէ գործունեություն» իրականացնել կամ ծառայություններ մատուցել Իսրայելում։ Իսրայելի իշխանություններին արգելված է որևէ կապ ունենալ UNRWA-ի հետ։

Իսրայելն ասում է, որ UNRWA-ի հարյուրավոր աշխատակիցներ կապեր ունեն ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ, որ ՀԱՄԱՍ-ի զինտեխնիկան հայտնաբերվել է գործակալության օբյեկտների մոտ, և որ կազմակերպության հովանու ներքո գտնվող կրթական հաստատությունները ատելություն են հրահրում Իսրայելի նկատմամբ:

Պետքարտուղարությունը նաև հայտնել է, որ բավարար աշխատանք չի տարվում Գազա օգնություն հասցնելու համար։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը երեքշաբթի կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում սովը կանխելու համար՝ նախազգուշացնելով, որ այնտեղ հումանիտար ճգնաժամը շուտով կարող է վատթարանալ օգնության հոսքերի խիստ սահմանափակումների ֆոնին:

Համաշխարհային դիտորդն այս ամիս նախազգուշացրել է, որ ամբողջ պաղեստինյան անկլավը մնում է սովի վտանգի տակ, ընդ որում Իսրայելի ռազմական գործողություններն ավելացնում են մտահոգությունները և խոչընդոտում հումանիտար հասանելիությանը:

Կարդացեք նաև

Back to top button