Երաժշտական եռանկյունի

Հովհաննես Բադալյան — 100. «Երաժշտական եռանկյունի»

Հանրահայտ և սիրված երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ավանդը ժողովրդական և գուսանական երգերի մատուցման արվեստի բնագավառում անգնահատելի է։

Երգիչ-կատարողների մի քանի սերունդներ դաստիարակվել և ձևավորվել են նրա կատարումներով և երգացանկով։

Հովհաննես Բադալյանը ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում։ Նշանավոր հայ երգչի ընտանիքը Գարդաբադ-Վարդապատ գյուղից է ծագում։ Հովհաննեսի ծնողները Գարդաբադից գաղթել են Շավարին գյուղ՝ Համադան քաղաքի մերձակայք։

1946-1949 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիան։ 1949-1954 թվականներին՝ Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ էր։ 1982-2001 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։

Բադալյանի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Արամ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Նիկոլ Գալանտերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Երգել է հայ դասական և ժամանակակից հեղինակների, ժողովրդական, աշուղական երգեր, որոնց կատարումներն աչքի են ընկել քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով։

«Երաժշտական եռանկյունու» տաղավարում զրուցում ենք Հովհաննես Բադալյանի դստեր՝ օպերային երգչուհի Նունե Բադալյանի և թոռնուհու՝ պրոդյուսեր և դիզայներ Սոնա Խանդինյանի հետ, որոնց հիշողությունների շնորհիվ ռադիոլսողը կբացահայտի մեծ երգչի կենսագրության և ստեղծագործական ուղու չհրապարակված և չհանրայնացված կարևոր և հետաքրքիր մանրամասներ։ Հաղորդման ընթացքում հնչելու են Հովհաննես Բադալյանի արխիվային ձայնագրությունները

Կարդացեք նաև

Back to top button