ԿարևորՄիջազգայինՄշակույթ

Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում

Ռուսթավելիի պողոտայում` Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթանում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքը: Մեծ թվով ցուցարարների առկայության պատճառով երթևեկությունը սահմանափակվել է:

Զուրաբիշվիլին, դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ նշել է, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ Զուրաբիշվիլին երդվել է, որ մինչև վերջ ժողովրդի կողքին է լինելու:

«Մենք այլընտրանք չունենք, և մենք այլ բան չեն ուզում թողնել հաջորդ սերունդներին՝ անկախությունից, ազատությունից, եվրոպականությունից և վրացական ինքնությունից բացի, որը մեզանից անբաժան է և անչափ թանկ է»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նախագահը բողոքի ակցիայի մասին հայտարարել էր երեկ՝ ընդդիմության առաջնորդների հետ միասին։ Սալոմե Զուրաբիշվիլիի պնդմամբ՝ ընտրությունները կեղծվել են:

Կարդացեք նաև

Back to top button