
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը, հայտնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Չորս ընդդիմադիր կուսակցություններին ձայն է տվել ընտրողների 37,786 տոկոսը
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,037 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,164 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 8,814 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 7,771 տոկոս:
Մառնեուլիի մեկ ընտրատեղամասի արդյունքերը անվավեր են ճանաչվել, քանի որ լցոնում էր եղել:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին սպասարկել են 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Ընտրությունները լրիվ համամասնական կարգով են անցկացվել՝ 5 տոկոսանոց անցողիկ շեմով: Ընտրողների շուրջ 90 տոկոսը պետք է քվեարկեր էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, 10 տոկոսը՝ ավանդական ձևով:
Ընտրատեղամասեր է այցելել 2 մլն 060 հազար ընտրող, որը կազմում է ընտրողների 58.94 տոկոսը:




