ԿարևորՄիջազգային

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը «կենդանի կմնա»

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը «կենդանի է և կենդանի կմնա»՝ չնայած խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարի մահվանը:

Սինվարը, որը համարվում է Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ի հարձակումների հիմնական կազմակերպիչը, սպանվել է Ռաֆահում գտնվող շենքի վրա իսրայելական զորքերի հարձակման հետևանքով։

«Նրա կորուստը, անկասկած, ցավալի է «Դիմադրության առանցք»-իի համար, սակայն այս ճակատը չի դադարի իր առաջխաղացումը նշանավոր գործիչների նահատակությամբ»,-ասված է Խամենեիի հայտարարության մեջ:

«Դիմադրության առանցքը», որն ապահովվում է Իրանի աջակցությամբ, ներառում է ՀԱՄԱՍ-ը, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը, ինչպես նաև այլ զինված խմբավորումներ Մերձավոր Արևելքում, որոնք հարձակվել են Իսրայելի վրա:

«Նա դիմադրության և պայքարի փայլուն դեմքերից էր։ Պողպատե վճռականությամբ նա կանգնեց ճնշող և ագրեսիվ թշնամու դեմ»,- հավելել է Խամենեին:

Կարդացեք նաև

Back to top button