Լիբանանում Իսրայելի հասցրած հարվածներից տուժածների թիվն անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր հասել է 2367-ի, վիրավորների թիվը 11 088 է, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Իսրայելական ռազմական ուժերը շարունակել են հարվածել «Հեզբոլլա»-ի զինյալներին և Լիբանանում գտնվող այլ թիրախների։ Իսրայելական ուժերը հարվածել են նաև հարավային Լիբանանի Նաբաթի բնակավայրին, որտեղ 16 զոհ և 52 վիրավոր կա։
Չորեքշաբթի իսրայելական օդուժը ռմբահարել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանները։ Ինչպես հաղորդում են Լիբանանի Լրատվական Ազգային Գործակալությունից, Նաբաթիի քաղաքապետը, ինչպես նաև քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ են զոհվել օդային գրոհի արդյունքում։
Կատարվածին ի պատասխան, Իսրայելի Պաշտպանական Ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ իրենց օդային ուժերի հասցրած հարվածները թիրախավորել և ոչնչացրել են միայն հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլլա»-ի զինյալներին և զինամթերքի երկու պահեստարան։
Նույն օրը, Լիբանանից «Հեզբոլլա»-ն հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ իրենք հրթիռներ են արձակել, և որ իսրայելական ուժերի հետ ընթացած մարտերում իսրայելական զորքերը կորուստներ են ունեցել։ Այս ընթացքում Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթողների հարցերով նախարարությանը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը իրենք նոր բողոք են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ՝ Իսրայելի հարձակումների առնչությամբ։
Թարգամանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




