
Դարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնն արժանացել են 2024 թվականի Նոբելյան մրցանակի տնտեսագիտության բնագավառում «ուսումնասիրության համար, թե ինչպես են ձևավորվում ինստիտուտները և ինչպես են ազդում բարգավաճման վրա», ասվում է Նոբելյան մրցանակի X-ի էջում։
Մրցանակը շնորհվել է երկուշաբթի օրը Ստոկհոլմում: Սա այս տարի տրվող վերջին մրցանակն է և կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,1 միլիոն դոլար):
«Երկրների միջև եկամուտների հսկայական տարբերությունների կրճատումը մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներից մեկն է», — ասել է Տնտեսական գիտությունների մրցանակի կոմիտեի նախագահ Յակոբ Սվենսոնը:
«Դափնեկիրները ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը դրան հասնելու համար», — ավելացրել է Սվենսոնը:
Դարոն Աճեմօղլուն հայկական ծագումով երկրորդ Նոբելյան մրցանակակիրն է։ 2021-ին Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը։




