Երկրորդ շնչառություն

Ալերգիկ հիվանդություններ՝ բնորոշ 60 և ավելի տարիքային խմբին․ «Երկրորդ շնչառություն»

Մեծահասակների մոտ ալերգիկ գրեթե բոլոր հիվանդությունները դրսևորվում են բավականին լայնորեն, բայց կան ալերգիաներ, որոնք բնորոշ են հենց 60 և ավելի տարիքային խմբին: Միաժամանակ, մանկական տարիքում դրսևորված քրոնիկ ալերգիկ հիվանդությունները նույնպես կարող են շարունակվել և ուղեկցել մարդուն ամբողջ կյանքի ընթացքում:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը ներկայացնող բժիշկ-ալերգոլոգ, բ.գ., թ․ դոցենտ Սոնա Հարությունյանը բացատրում է, որ ալերգիկ հիվանդությունները մարդու իմունային համակարգի յուրահատուկ պատասխանն են որոշակի գործոնների:

Տարիքային 60 և ավելի տարեկանների խմբի համար բժիշկն առանձնացնում է հատկապես պրոգեստերոնային եղնջացանը, որը կարող է ի հայտ գալ կանանց մոտ՝ դաշտանադադարի փուլում: Պրոգեստերոն հորմոնի տատանումների ժամանակ նկատվում է եղնջացանի սրացում, բուժառուներն ունենում են քոր, անկանխատեսելի ցանավորում, ինչը բացասաբար է ազդում նրանց կյանքի որակի վրա:

Անդրադառնալով մեծահասակների մոտ հաճախ պատահող խեղդող հազին՝ բժիշկը բացատրում է, որ դա շատ հավաքական երևույթ է, ինչը կարող է լինել ծխելու, վահանաձև գեղձի չափերի փոփոխությունների, ինչպես նաև նյարդային կամ ալերգիկ ախտահարման հետևանքով: Բացի դրանից, տարեցները երբեմն օգտագործում են ճնշումը կարգավորող դեղորայք, որը կարող է որպես կողմնակի ազդեցություն կոկորդի շրջանում անգեոայտուցի պատճառ դառնալ: Իսկ հիմնականում, տարեցները չափազանցեցված մտավախություններ ունեն դեղորայքային ալերգիաների հետ կապված:

Բժիշկ Հարությունյանը բացատրում է, որ գանգատների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի, անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ստանալ ճիշտ ախտորոշում՝ հիմնված բացառապես ապացուցողական բժշկության վրա: Միայն այս փուլերն անցնելուց հետո է նշանակվում համապատասխան բուժում ու դեղորայք:

Խոսելով սննդային ալերգիաների մասին՝ նա արձանագրում է. «Մեծահասակների մոտ իրական սննդային ալերգիաներ շատ քիչ են պատահում»: Իսկ վերջին տարիներին կիրառվող տարբեր դիետաներն ու սահմանափակումներն արդարացված չեն, այսօր բժշկությունը հնարավորություն ունի մոլեկուլային դիագնոստիկայի միջոցով պարզելու, թե որքանով է այս կամ այն սնունդը պատճառային ալերգեն: Սոնա Հարությունյանը համոզված է, որ առողջ ու ակտիվ կյանքի համար հարկավոր է ուտել ամեն ինչ ու չափավոր:

Կարդացեք նաև

Back to top button