Միշտ ներկա

«Սոֆիայիս լավ կըեշիս»․ պայմանագրային զինծառայող Գրիգորիի վերջին խոսքերն են․ «Միշտ ներկա»

2023 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող 23-ամյա Գրիգորի Հայրապետյանը սովորականի պես զանգել է կնոջը՝ Ռուզաննային, հարցրել երեխայից ու տնեցիներից։ Ժամեր անց, երբ թշնամին կրկին հարձակման էր անցել հայկական դիրքերի ուղղությամբ, Գրիգորիի հետ կապվելն այլևս հնարավոր չէր։

Ռուզաննան Գրիգորիի հետ ծանոթացել է 2016 թվականին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Կնոջ՝ Ռուզաննայի խոսքով, Գրիգորին շատ երազանքներ ուներ։ Նա այսօր մտածում է ամուսնու ցանկությունների մեծ մասն իրականություն դարձնելու մասին։ Ռուզաննան ու Գրիգորին համատեղ երջանիկ ու անհոգ կարճ կյանքի ընթացքում ունեցել են մեկ աղջիկ՝ Սոֆիան։ Փոքրիկ աղջնակն է այսօր ապրելու ուժ տալիս Ռուզաննային։ «Եթե Սոֆիան չլիներ, ես շատ ավելի ծանր կտանեի այս ամենը», — անկեղծանում է Գրիգորիի այրին: Ռուզաննան մեր զրույցի ամբողջ ընթացքում փորձում էր չհուզվել, ուժեղ պահել իրեն՝ չնայած, որ երկու օրում կորցրել է երկու շատ հարազատ մարդկանց՝ ամուսնուն ու եղբորը։

Գրիգորիի մարտական ընկերներից Ավետը մեծ ցավով պատմում է իր տեսածն ու լսածը, հուզված ու երկար դադարից հետո արտաբերում է Գրիգորիի վերջին խոսքերը․ «Սոֆիայիս լավ կըեշիս»։

Կարդացեք նաև

Back to top button