ԿարևորՄիջազգային

Հարավկորեացի գրող Հան Քանգը՝ Գրականության բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր

Գրականության բնագավառի 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է հարավկորեացի գրող Հան Քանգին՝ հայտնում է Reuters-ը։

Մրցանակը հանձնվել է Շվեդիայի Ակադեմիայի կողմից և կազմում է 1,1 միլիոն դոլար։ Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Անդերս Օլսոնի բնութագրմամբ՝ «Հան Քանգը բացառիկ ունակություն ունի զգալու մարմնի և հոգու, ողջերի և մեռածների միջև գոյություն ունեցող կապերը։ Հեղինակը իր պոետիկ և փորձարարական ոճով ժամանակակից արձակի մեջ իր ուրույն տեղն է գրավել»։

Հան Քանգն առաջին հարավկորեացի գրողն է, որին Նոբելյան մրցանակ է շնորհվում։ Նա գրողի կարիերան սկսել է 1993 թվականին՝ մի քանի պոեմների տպագրությամբ։

Շատերի համար գրականության բնագավառում Նոբելյան մրցանակն ամենահասանելին է։ Եվ այդ պատճառով, Ակադեմիայի կատարած ընտրությունն ընդունվում է գոհունակութամբ կամ քննադատությամբ, իսկ երբեմն էլ՝ երկուսի համադրությամբ։

Նախկինում գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել իռլանդացի բանաստեղծ Յետցը՝ 1923-ին, ամերիկացի Էռնեստ Հեմինգուեյը՝ 1954-ին, կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ 1982-ին։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button