Միշտ ներկա

Շուտով կգամ` դիրքեր բարձրանալուց առաջ ասաց Ռուսլանը. «Միշտ ներկա»

Շուտով կգամ՝ դիրքեր բարձրանալուց առաջ խոստացավ Ռուսլանը։ Մայրը մինչ օրս սպասում է այդ «շուտովին»։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լիլիթը ամուսնուն՝ Ռուսլանին, խնդրեց, որ նորից կամավոր չդառնա, դիրքեր չբարձրանա, սիրտն ինչ–որ բան էր կանխազգում։

Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Ռուսլանը նայեց կնոջ դեմքին, ժպտաց. «Լիլո տա քեզ սազի՞ց, մի երկու օրա քինամ ում կյամ, վախիք վեչ, առաջին անգամ չում քինամ կըռեվ»։ Լիլիթը ամուսնու խոսքերն է փոխանցում ու ավելացնում` Ռուսլանի ժպտերես հայացքի մեջ շատ տարօրինակ զգացողություն կար։ Դա իր ողջ կյանքի ընթացքում չի մոռանա։

Ռուսլան Լենուրի Այվազյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի 720 անցակետում։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Կարդացեք նաև

Back to top button