
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ, որտեղ այսօր կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով Փարիզ է մեկնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:




