ԿարևորՀասարակություն

Բագրատ Սրբազանն ընդունել է Հանրային հեռուստատեսության առաջարկը

Բագրատ Սրբազանն ընդունել է Հանրային հեռուստատեսության առաջարկը։

Հանրային Հեռուստատեսության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ եթերում կհնչի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը, այնուհետև կլինի հարցազրույց։

Հարցազրույցը վարում է Պետրոս Ղազարյանը։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Սրբազան պայքար» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք: Հանրահավաքի ավարտին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկել էր երթով շարժվել Հանրային հեռուստաընկերություն՝ եթերում ուղերձ հնչեցնելու համար։

«Մենք գնալու ենք այնտեղ ուղիղ եթերի պահանջով և պարտադրելու ենք, որպեսզի ճշմարտության ձայնն այնտեղից հնչի»,- հայտարարել էր նա։

Հանրային հեռուստաընկերությունը հրավիրել էր հարցազրույցի, որը մերժվել էր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդի կողմից։

Կարդացեք նաև

Back to top button