
«Բարձրագույն կթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը նման է Հայաստանի ձեռք բերած ՍՈՒ-30 կործանիչներին, կարծում է «EarlyOne»-ի հիմնադիր, ԱՏՁՄ և «Գիտուժի» անդամ Գևորգ Սաֆարյանը․
«Կարելի է անվանել այս պրոցեսը ՍՈՒ-30 ինքնաթիռների դուբլ 2, երբ մենք բոլորս ականտես եղանք, թե ինչ ոգևորություն առաջացրեց այդ երևույթը, ինքնաթիռների ժամանումը Հայաստան, ինչ հույսեր առաջացրեց, և արդյունքում տարբեր պատճառներով ոչ մի կրակոց չարձակվեց, ոչ մի հրթիռ չարձակվեց, և այս ամենը առաջնային կապված է ռազմավարությունների, տարբեր ռեսուրսների ճիշտ չհաշվարկելու հետ»։
Որոշում կայացնողները չհիմնավորված շտապողականությամբ են գործում՝ ասում է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Բացատրում է, Գիտության կոմիտե ցանկացած դրամաշնորհային ծրագիր գրելիս պահանջվում է հիմնավորել առկա իավիճակը, ծրագրի նախադրյալները, նպատակները իրականացնելու ճանապարհները, ռիսկերը։ Այդպիսի նախագծերի բյուջեն սովորաբար մինչև 100 մլն դրամ է կազմում։ Այժմ կառավարությունը ներկայացրել է մի քանի անգամ ավելի թանկ բյուջեով նախագիծ, որը, ըստ նրա՝ հեղհեղուկ է հատկապես գիտության վերաբերյալ դրույթներում․
«Երբ ներկայացնում ենք նախագիծը Գիտության կոմիտե, նախագիծն անցնում է փորձաքննական մի քանի փուլ, և այդ ընթացքը առնվազն 3-4 ամիս է տևում։ Հիմա էդ ամենի կողքին մենք ունենք նախագիծ, որի քննարկմանը տվել են 2 շաբաթ, օրենքը մոտ 100 էջ է, իրենք ակնակալում են, որ 100 էջը 2 շաբաթում կքննարկվի»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանն այս նախագիծը քննարկել է բուհերի ռեկտորների հետ, բայց գիտական համայնքի ներկայացուցիչների կարծիքը չի լսել։ «Գիտուժ» նախաձեռնության անդամները կարծում են՝ օրենքի ամենամտահոգիչ մասն այն է, որ գիտությունը ստորադասվելու է կրթությանը։
«Ինչքան էլ հիմնավորման մեջ շեշտվում է, որ դա էդպես չի, բայց բովանդակային, ծավալային և կառավարական մոդելների վերաձևակերպումից հստակ երևում է, որ գիտության ոլորտը դրվում է ստորադաս դիրքում։ Ինքը սպասարկելու է կրթությանը։ Իսկ գիոտւթյան նպատակը դա չէ»։
«Robomart»-ի համահիմնադիր Տիգրան Շահվերդյանն ասում է՝ օրենքը հարցականի տակ կդնի ԳԱԱ գիտական կազմակերպությունների գոյությունը․
«Ակադեմիան այլևս չի ունեա գիտական կազմակերպություններ, բոլորը օրենքի ընդունումից հետո փոխանցվելու են նախարարության ենթակայության տակ, որը հետո բաշխելու է իրեց համալսարանների կազմի մեջ»։
Բուհերին միավորվելով, գիտական կազմակերպությունները ֆինանսական ու կառավարման խնդիրներից մինչև ինքնուրույնության ու քաղաքականացվածության խնդիրներ կունենան, կարծում է Արսեն Առաքելյանը։
«Ակադեմիայի համակարգի ինստիտուտները մեծամասամբ միավորվելու են բուհերի հետ, ու համապատասխանաբար, ինստիտուտը ունենալու է հոգաբարձուների խորհուրդ, նշաված է, որ համահավասար չափով լիազոր մարմինը նշանակելու է հոգաբարձուների խորհրդի անդամներ, այսինքն՝ լավագույն դեպքում խորհրդում ինստիտուտի ներկայացուցիչ կամ մի հոգի կլինի, կամ չի լինի ընդհանրապես, որովհետև բուհը բավականաչափ մեծ կառույց է, որտեղից օրինակ 10 հոգի է ընտրվելու»։
Ընդ որում, նախագծի համաձայն, հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել նաև պետական կառավարման համակարգում որևէ այլ պաշտոն զբաղեցնող անձը․
«Օրենքով սահմանված չեն՝ ինչ է նշանակում ինքնուրույնությունը գիտական կազմակերպության, այն պարագայում, երբ հոգաբարձուների խորհուդը ինստիտուտի և համալսարանի մոտ նույնն է, նշված է, որ համալսարանը կարող է ֆինանսավորել գիտական կազմակերպությանը, բայց իր հայեցողությամբ, այսինք՝ ոչ մի երաշխիքներ չկան»։

«Գիտուժ» նախաձեռնությունը հիմնվել է 3 տարի առաջ։ Այն համախմբում է գիտական համայնքի բոլոր կառույցներին, ներկայացուցիչներին։ Դրա նպատակը պետական համակարգի հետ համագործակցելն ու ոլորտը բարեփոխելն է։ Նախաձեռնության անդամները հիշեցնում են իրենց կարգախոսը՝ հզոր գիտություն, ուժեղ պետություն։ Գիտնականները ակնկալում են, որ որոշում կայացնողները առնվազն կերկարաձգեն օրենքի նախագծի հանրային ժամկետը, կկազմակերպեն հանրային լսումներ։ Դրանցից մեկն այսօր եղել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում։
Արսեն Առաքելյան․ «Ես չեմ կարծում, որ էս օրենքի մշակողները, որոնց մենք ճանաչում ենք, ուզում են գիտությունը Հայաստանում ոչնչացնեն, կամ քանդել, չէ, ինձ թվում է՝ իրենք տեսնում են իրենց պատկերացումով միակ ճիշտ ճանապարհը, ու առանց հաշվի առնելու բոլոր հնարավոր տարբերակները, էդ ուղղությամբ գնում են»։
«Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագծով սահմանվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական կազմակերպությունները լինելու են երեք տեսակի՝ հանրային (պետական), միջպետական և մասնավոր։ Ըստ նախագծի՝ համալսարանն ավելի լայն գործառույթներ ունեցող բուհ է, որը, բացի կրթական ենթակառուցվածքներից, ունի մեկ կամ մի քանի գիտական կազմակերպություններ, կարող է ունենալ մասնագիտական, հանրակրթական (ավագ դպրոց) ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ։




