Ի՞նչ կարելի է անել լեգոյով. առաջինը` խաղալ։ Երեխաների հիշողությունները մանկության տարիներից հենց լեգոներից էլ սկսվում են։ Բայց պարզվում է՝ լեգոն նաև կրթում է՝ LeGO Education-ը ստեղծում է տեխնոլոգիա, որպեսզի զվարճալի, ստեղծագործ և ազդեցիկ ուսուցման փորձառությունների հնարավորություն ընձեռի ամբողջ աշխարհի երեխաների համար:
Դասավանդման և գործնական ուսուցման լուծումները հետաքրքրություն են առաջացնում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի (STEAM) նկատմամբ: CET ընկերությունը LEGO Education–ի ներկայացուցիչն է Հայաստանում:
Հայաստանի նորարար կրթական հաստատություններում կիրառվում են համաշխարհային առաջատար LEGO Education բրենդի կրթական համակարգի լուծումները ռոբոտաշինության, ֆիզիկայի, ինժեներիայի և մաթեմատիկայի ոլորտում:
Ընկերության՝ ստեղծարար կրթական տեխնոլոգիաներով հագեցած Cetlego լաբորատորիան ավելի քան 6000 նորարար երեխաների և ծնողների ամենասիրելի վայրն է դարձել։
Հոկտեմբերի 1-6-ը Հայաստանում նախատեսվող գիտության տոնին կմասնակցեն նաև այս կենտրոնի մանկավարժներն ու սաները։
Նպատակը՝ հնարավորինս մատչելի ձևով գիտության մասին խոսելն է, նորագույն լուծումների մասին պատմելը: 6 օր շարունակ Երևանի սրտում լինելու է գիտության ու տեխնոլոգիաների հանրահռչակման տոն՝ բաժանված երեք թեմատիկ մասերի։
Հայաստանյան գիտության առջև ծառացած խնդիրները շատ են։ Ամենաառանցքայինն այն է, որ դրանք համակարգային են՝ ասում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը։ Հայաստանում գիտությունը նաև մրցունակության խնդիր ունի` ասում է։ Ցանկացած նախաձեռնություն իր առջև հստակ խնդիրներ ու նպատակներ է դնում՝ փորձելով լուծել նաև մարտահրավերները։ «Գիտուժ»-ն էլ բացառություն չէ։ Կարողանո՞ւմ է արդյոք նախաձեռնությունը լուծել իր առջև դրված խնդիրները։
Մի քանի օրից անցկացվելիք գիտության տոնով հետաքրքրվողները շատ են, դիմողները՝ նույնպես։
- Ի՞նչ է գիտությունը։
- Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։
- Ինչպե՞ս է գիտական միտքը տեսությունից ու գիտափորձից անցնում պրակտիկ կիրառության։
- Ինչպե՞ս են անցկացվում գիտափորձերը։
- Ի՞նչ գիտական ինստիտուտներ կան Հայաստանում։
Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն հոկտեմբերի 1-6-ը՝ Ազատության հրապարակում։