ԿարևորՄիջազգային

Դեպի Բեյրութ չվերթեր են չեղարկվել հակամարտության սրման պատճառով

Qatar Airways-ը հայտարարել է, որ մինչև վաղը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Բեյրութ և հակառակ ուղղությամբ:

«Մեր ուղևորների անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը», — ասվում է AFP լրատվական գործակալության փոխանցած հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան Բեյրութի միջազգային օդանավակայանի ժամանման վահանակը ցույց է տվել մի քանի չեղարկումներ, այդ թվում՝ Turkish Airlines-ի չվերթերը Ստամբուլից, Air France-ինը Փարիզից և Royal Jordanian-ինն Ամմանից:

Գերմանական Lufthansa-ն, Air France-ը և Delta Air Lines-ը նույնպես վերջին օրերին դադարեցրել են թռիչքները դեպի Բեյրութ, ինչի հետևանքով տուժել են նաև դեպի Իսրայել և Իրան ավիափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ, հաղորդում է AFP-ն:

Անցյալ շաբաթ Qatar Airways-ը, ինչպես նաև Իրանի ազգային Homa ավիաընկերությունը, կապի սարքերի պայթյունների հետո արգելել են ուղևորներին փեյջերներ և ռադիոկապի սարքեր վերցնել դեպի Բեյրութ թռիչքների ժամանակ:

Իսրայելի օդային հարվածները Հեզբոլլահի վրա շարունակվել են գիշերը, հազարավոր մարդիկ Լիբանանի հարավում լքել են իրենց տները, հայտնում է BBC-ն։

Երկուշաբթի օրը Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 492 մարդ զոհվել է, ավելի քան 1645-ը վիրավորվել են, ինչը Իսրայել-Հըզբոլլահ հակամարտության ամենամահաբեր օրն է 2006 թվականից ի վեր:

Իսրայելի հյուսիսային շրջաններ ուղղված «Հեզբոլլահի» արձակած հրթիռները կա՛մ ոչնչացվել են, կա՛մ ընկել բաց տարածքներում, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Իսրայելը հայտարարել է, որ «ընդլայնում է» իր հարվածները Հեզբոլլահի դեմ. Լիբանանի հարավում քաղաքացիներն այս շաբաթվա սկզբին հեռախոսային հաղորդագրություններ են ստացել՝ զգուշացումով հեռանալ այն վայրերից, որտեղ Հեզբոլլահի խմբավորմաններ կան տեղակայված։

Կարդացեք նաև

Back to top button