
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ ԱՄՆ կատարած այցի ընթացքում պատրաստվում է նախագահ Ջո Բայդենին ներկայացնել իր «հաղթանակի ծրագիրը», հայտնում է BBC-ն։
Զելենսկին ասել է, որ Բայդենին հանդիպելուց հետո մտադիր է այն ներկայացնել նաև Կոնգրեսին և ԱՄՆ ընտրություններում նախագահի երկու թեկնածուներին՝ փոխնախագահ Քամալա Հարիսին և նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:
Թրամփը նախկինում քննադատել է ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային և բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը։
Ուկրաինայի նախագահի այցը ԱՄՆ, որտեղ նաև պետք է մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, համընկնում է Ուկրաինային 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ պատրաստելու Սպիտակ տան ջանքերի հետ:
«Այս աշունը կորոշի պատերազմի ապագան», -X-ում հրապարակված գիշերային տեսաուղերձում ասել է Զելենսկին, որը հղել է իր ինքնաթիռից:
Այցից առաջ արված հայտարարության մեջ Ուկրաինայի առաջնորդը ներկայացրել է հաղթական ծրագրի երեք տարրերը:
Նա նշել է բանակի համար զենքի հետագա նվիրատվությունների ,
Ռուսաստանին խաղաղության պարտադրելու դիվանագիտական ջանքերի,
և 2022 թվականին իր երկիր «լայնամասշտաբ ներխուժման» համար Մոսկվային պատասխանատվության ենթարկելու մասին։




