
Հայոց պատմության ամենահակասական ռազմական ու դիվանագիտական գործիչներից մեկի՝ Կիլիկիո հայոց իշխանապետ Մլեհ Ռուբինյանի կյանքն ու գործունեությունը սակավ ուսումնասիրված և հանրությանը նվազ հայտնի թեմաներից է, որը ներկայացնում է ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արամ Հովհաննիսյանը։



ԵՊՀ հրատակությամբ 2022 թ․-ին լույս տեսած «Մլեհ Ռուբինյան․ իշխանապետ Կիլիկիո հայոց» աշխատությունում Արամ Հովհաննիսյանը մանրամասնորեն լուսաբանում է Մլեհ Ռուբինյանի իշխանության գալու հանգամանքները, նրա վարած ներքին, արտաքին և եկեղեցական քաղաքականությունը, ինչպես նաև նրա կյանքի ու մահվան բազմաթիվ ուշագրավ դրվագներ։




