
Քնքուշ Մարգարյանը Փամբակ գյուղի Հեքիաթի տան հեքիաթ պատմող տատիկն է։ Երեխաներին իր խոսքով այնպես է հմայում, որ ասում են՝ Քնքուշ տատիկին մեր տուն տանենք։


Քնքուշ տատիկը իր մեծ ընտանիքի հետ ապրում է Վանաձորում՝ անտառի բերանին։ Ծոռներին տանում է անտառ, կոն են հավաքում, խաղ անում, հետո էլ ճանապարհից հոգնած նստում են Գիքորի աղբյուրի մոտ, ու տատիկը նրանց համար հեքիաթ ու երգ է ասում։ Ասում է՝ երեխաներիս մեծացրել եմ, բայց չեմ հասցրել սիրել, իսկ թոռ ու ծոռներիս լիարժեք սիրում եմ։




