Երաժշտական եռանկյունի

Սոսի Թաթիկյանի ստեղծագործական ձիրքը. «Երաժշտական եռանկյունի»

Անհատի ստեղծագործական դրսևորումները պայմանավորում են մշակութային մթնոլորտի բազմազանությունն ու գունեղությունը։ Հետաքրքիր է, որ երաժշտական հակումները հաճախ մնում են ճնշված, չարտահայտված, քանի որ յուրաքանչյուրիս կյանքի ճանապարհները մեզ տանում են հաճախ անկախ մեր ցանկություններից։ Բայց մեզանում կան անհատներ, որոնք գտնում են ուժ և համարձակություն` իրականացնելու ստեղծագործական երազանքները։

Քաղաքագետ, միջազգայնագետ Սոսի Թաթիկյանը մանկուց ստեղծագործել է և հասուն տարիքում միայն ձայնագրել և հրատարակել իր առաջին ձայնասկավառակը։

«Հայրս երգահան Վահրամ Թաթիկյան է, որը հրաշալի շարքեր ունի՝ գրված միջնադարյան և 20-րդ դարի հայաստանյան և արևմտահայ բանաստեղծների բանաստեղծությունների հիման վրա։ Գրել է սեփական երգերի խոսքերն ու երաժշտությունը։ Մայրիկս երաժշտագետ, միջնադարյան հայկական երաժշտության մասնագետ Արփի Վարդումյանն է։ Բնական է, որ նման ծնողների ազդեցությունը պետք է ձևեր որոշակի մոտեցումներ, հղկեր պատկերացումները և, ի վերջո, ձևավորեր ճաշակ», — ասում է Սոսին, որը ընտրեց երաժշտությունից շատ հեռու ուսման և գործունեության ասպարեզ՝ քաղաքագիտությունը։

Սովորեց լավագույն բուհերում, աշխատանքի բերումով հայտնվեց աշխարհի ամենատարբեր «թեժ» կետերում։

Քովիդյան շրջանում Սոսին վերադառնում է Հայաստան և հասկանում, որ հնարավորություն է ստեղծվել ի մի բերելու տարիների ընթացքում կուտակված նյութը և խիզախել՝ ստեղծելու սեփական ալբոմը։ Ընկերների աջակցությամբ նա գործիքավորում և ձայնագրում է երգերը, և համացանցի օգնությամբ հրատարակում «Նեո» ձայնասկավառակը։

Այն ընդգրկում է երգեր` գրված հայկական, ֆրանսիական և ճապոնական պոեզիայի հիման վրա՝ Վահան Տերյան, Պարույր Սևակ, Եղիշե Չարենց, Բորիս Վիան և ճապոնական ավանդական հայկուներ և տանկաներ։ Երգերի ոճը հեղինակը բնութագրում է նեոկլասիցիստական, ֆրանսիական շանսոնի, բրիտանական ծանր և պրոգրեսիվ ռոքի, տանգոյի և ֆյուժն յաերաժշտութն տարրերով։ Երգերը հնչում են հայերենով և անգլերենով

Back to top button