Երկարատև ու դժվարին նորոգումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը շուտով կրկին կբացի իր դռներն այցելուների առաջ։ Գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասում է. «Շատ անակնկալներ ենք պատրաստել, բայց չեմ մանրամասնի, որ հետաքրքրությունը չկորչի։ Ասեմ միայն, որ լինելու է գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն, բայց կարճ ժամանակով, որ դրանք չվնասվեն»։
Հետաքրքիր ծրագրեր կան սահմանամերձ և հեռավոր գյուղերի հետ կապված, որտեղ կկազմակերպվեն շրջիկ ցուցահանդեսներ։ Կարվի ամեն ինչ` արվեստը գյուղի երեխաներին մոտեցնելու համար։ Պատկերասրահը շարունակելու է հայկական արվեստի հանրայնացման քաղաքականությունը։