Անտիկ հեղինակների աղբյուրներում կան բազմաթիվ տեղեկություններ Հայաստանի ու հայերի մասին։ Երեք հայ պատմաբաններ հետազոտել և մի առանձին գրքով ներկայացրել են անտիկ հեղինակների հաղորդած պատմաաշխարհագրական տեղեկությունները Հայաստանի մասին։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը ներկայացնում է կատարված աշխատանքը։
«Հայաստանն ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների (Արդի ուսումնասիրություններ և պատմական սկզբնաղբյուրների քրեստոմատիա)» աշխատության ակադեմիական մակարդակով վերլուծությունն օգտակար կլինի ոչ միայն թեմայով զբաղվող գիտնականների, այլև բոլոր հետաքրքրվող անձանց համար։
Գրքի հեղինակներն են երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանը, Միքայել Մալխասյանը և Լիանա Կարապետյանը։ Այժմ ներկայացնենք այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է։
- Նշենք գրքի առաջին մասի հեղինակային հատվածներից յուրաքանչյուրի առանձնահատությունները։
- Արտակ Մովսիսյանի հեղինակած «Փոքր Հայքի թագուհիները» ուսումնասիրությունը նույնպես ներառված է գրքում։
- Տեղեկացնեմ ունկնդիրներին, որ Արտակ Ավդալյանի ֆիլմի մասին «Ժամանակի վկան» հաղորդաշարի համապատասխան հաղորդումը կարող եք նույնպես գտնել Հանրային ռադիոյի «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։
- Արտակ Մովսիսյանի և նրա ասպիրանտ Լիանա Կարպետյանի «Ծոփքի թագավորության ժամանակագրական և տարածքային ընդգրկման խնդիրների շուրջ» համատեղ ուսումնասիրությունը նույնպես տեղ է գտել ժողովածուում։
- Այստեղ կարելի է գտնել նաև Արտակ Մովսիսյանի «Հայ էթնոսի տարածման աշխարհագրությունը մեր թվականության սկզբին (ըստ Ստրաբոնի վկայությունների) հետազոտությունը։
Գրքի առաջին մասն ավարտվում է Միքայել Մալխասյանի հեղինակած երեք ուսումնասիրություններով։
Եվս մեկ անգամ չզլանանք և ունկնդիրների համար պարզաբանենք այս աշխատության գիտական նորույթները։
Հաղորդումն ամփոփեցինք աշխատության՝ ապագայում տպագրության նախապատրաստվող լրամշակված տարբերակի և դրանում ներառվելիք թեմաների մասին տեղեկություններով։