Ժամանակի վկան

Խորհրդային «երկաթե վարագույրի» ստվերային կողմը․ Տիգրան Ղանալանյան․ «Ժամանակի վկան»

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանի հետ կներկայացնենք Խորհրդային Հայաստանից արտագաղթի բնույթը, հանգամանքները, պատճառները, տրամաբանությունը, փաստեր, որոնց ստվար մասին մի գուցե առաջին անգամ ծանոթանաք։

Երկրորդ համաշխարհաին պատերազմից հետո Խորհրդային Հայաստան հայրենադարձությունը և այդտեղից արտագաղթը սերտորեն կապված են եղել։

  • Ովքե՞ր էին արտագաղթում Հայաստանից։
  • Իսկ ո՞ւր էին հիմնականում արտագաղթում։

Օրինական ճանապարհով արտագաղթը հնարավոր դարձավ միայն Ստալինի մահվանից հետո։ Սխալ տեսակետ է, որ խորհրդային իշխանություններին ձեռնտու չէր արտագաղթը, որը ցույց էր տալիս, որ խորհրդային սոցիալիստական երկրից ցանկանում են արտագաղթել կապիտալիստական երկրներ։

Հայաստանից արտագաղթին դեմ էին հայկական սփյուռքյան կառույցները։ Արտագաղթողներն ինչպե՞ս էին բացատրում արտագաղթելու իրենց ցանկությունը։

Հայաստանից արտագաղթողները դիմում էին տարատեսակ խորամանկությունների։ Հետաքրքրական է, որ այս կարևոր թեմայով առանձին գիտական ուսումնասիրություններ դեռևս գոյություն չունեն։ Հատկապես հայրենադարձության և արտագաղթի երևույթներն ուսումնասիրելիս բախվում են պատմական հիշողությունը և պատմական իրականությունը։

Սփյուռքի պատմության համար շատ կարևոր սերունդների տարբերության հանգամանքը ևս կա այս իրողություններում։

«Երկաթե վարագույր» հանրահայտ ձևակերպումը, որով բնորոշվում էին Խորհրդային միության փակ սահմանները, բանախոսի բերած փաստերով այլ հանգամանքներ է բացահայտում։

Back to top button