
2023 թվականի սեպտեմբերի 18-ն էր։ 27-ամյա Դավիթ Թևանյանը տանն էր, երբ հրամանատարը զանգեց: «Թևանյան արագ արի աշխատավայր»՝ հնչեց հեռախոսի այն կողմից։
Դավիթի մայրը, որ պաշտպանության բանակում տարիներ շարունակ ռազմական բուժքույր էր, որդուն հորդորեց՝ մի գնա։ Շուտ կվերադառնամ՝ եղավ պատասխանը։ Դավիթը հագնվեց, ժպտալով դուրս եկավ տնից՝ վերջին պահին մորը նայելով ու ասելով՝ «Մամ սիրո՞ւն եմ»։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում վերսկսվեց պատերազմը, Դավիթը մեկնեց «Եղնիկներ–06» մարտական դիրք։ Այստեղ էլ ռազմական գործողությունների ժամանակ զոհվեց Դավիթ Թևանյանը։




