
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գյումրիում այցելել է «Ֆրանսիական լույս» ՀԿ-ի կողմից Հայաստանի համար ստեղծված հոգեսոցիալական աջակցման կենտրոն։
Ինչպես հայտնում են դեսպանությունից, Առնուվիլ, Ալֆորվիլ և Պլեսի-Ռոբինսոն քաղաքների օժանդակությամբ՝ այն աջակցում է խոցելի բնակչությանը և Լեռնային Ղարաբաղի փախստականներին։




