Միշտ ներկա

72 հոգանոց վաշտի բուժակ Տիգրանը․ «Միշտ ներկա»

2020 թվականի հոկտեմբերի 11-ին ԱՀ Մարտունու երրորդ պաշտպանական շրջանի 72 հոգանոց վաշտը նոր մարտական առաջադրանք է ստանում․ ժամկետային զինծառայողները՝ մարտական ոգով ու հայրենասիրական երգեր երգելով մեկնում են հարավային ուղղությունը պաշտպանելու։ Մեկնում են՝ չիմանալով, որ այդ նույն տարածքը թշնամին արդեն գրավել է։ Ճանապարհին վաշտը հանդիպում է թշնամու հատուկ ջոկատայիններին։ Տղաները կամ պիտի գերի ընկնեին, կամ պիտի պայքարեին։ Նրանք ընտրեցին երկրորդ տարբերակը՝ 4 ժամ շարունակ պայքարեցին մինչև վերջ։

Վաշտի տղաներից էր կրտսեր սերժանտ Տիգրան Տոնականի Շահբարյանը։ Նա ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ Տիգրան Շահբարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 11–ին, Հադրութում։ Նրա մարմինը գտնվել է 2 ամիս անց։ Հուղարկավորված է Եռաբլուրում։ Տիգրանը՝ կատարած սխրագործությունների համար, հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի և «Մարտական ծառայություն» մեդալի։

Կարդացեք նաև

Back to top button