ԿարևորՍպորտ

Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն․ 5 հայ՝ լավագույն տասնյակում

Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Ալեքս Սահակյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձելմինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն:

Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 7 միավոր և դարձել Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:

Սոնա Կրկյաշարյանը վաստակել է 6.5 միավոր և կիսել 3-4-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Սոնան զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Տիգրան Պետրոսյանը վաստակել է 6.5 միավոր և կիսել 4-8-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Համլետ Անտոնյանը վաստակել է 6 միավոր և կիսել 6-12-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Կարդացեք նաև

Back to top button