
2023 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտյան, պատերազմն սկսելուց մի քանի ժամ առաջ, Տիգրանը վերջին անգամ դիրքից զանգեց մորը։ Տիկին Ադելինան պատմում է, որ որդին տեսակապով միացավ ժամը 11:30–ին, ինքը խանութում էր, աղմուկ էր, չէր կարողանում լսել։ Ասաց՝ գնամ տուն կզանգեմ։ Մինչև տուն հասնելը` տիկին Ադելինայի ընկերուհին զանգեց ու ասաց, որ Արցախում իրավիճակը լարված է, մարտական գործողություններ են սկսվել։
Տիկին Ադելինան հուզված պատմում է, որ որդու հետ ունեցած վերջին տեսազանգից մնացել է միայն էկրանից արված մի լուսանկար։
Տիգրանի մարմինը փրկարարները, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, գտել են սեպտեմբերի 24-ին՝ բեկորային մի շարք վնասվածքներով, մինչև վերջին փամփուշտը կրակած, գնդացիրը գրկած։ Տիգրանից մնացել է մի հեռախոս, ու այդ դրանով արված Արցախի բնության հրաշագեղ լուսապատկերներըր։
Տիգրան Ավետիսյանին հուղարկավորել են Եռաբլուրում՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին։




