Թուրքիայի հայ համայնքի խնդիրները և դրանց լուսաբանման բացթողումները պոլսահայ մամուլում՝ մասնավորապես «Մարմարա», «Ժամանակ» և «Ակոս» թերթերում, պարզաբանում է լրագրող, «Արեւելք» կայքի հիմնադիր Սագօ Արեանը։
Հետաքրքրվեցի՝ խմբագրակազմերը միատա՞րր են էթնիկ առումով։
«Ժամանակ» թերթի հիմնական հոդվածագիրները Հայաստանից են։ Հետզհետե սփյուռքահայ թերթերի խմբագրակազմերը նոսրանում են՝ ընդհուպ հասնելով մեկ աշխատակցի, որն ի վրա է վերցնում ամբողջ տպագրական գործի ծանրությունը։
«Ժամանակ» թերթը հիմնադրվել է 1908 թվականի հոկտեմբերի 28-ին, Միսաք և Սարգիս Գօչունեան եղբայրների ջանքերով։ Այն արդեն 116 տարեկան է։ Գոչունյան ընտանիքը շարունակում է թերթի տպագրման և ժառանգական տնօրինման գործունեությունը։
Համառոտ Միսաք Գոչունեանի մասին․
Միսաք Գօչունեանը, գրական կեղծանունը՝ Քասիմ, հայտնի մտավորական էր, հրապարակագիր, նա «Ժամանակ» թերթում մաս առ մաս տպագրված, այսպես կոչված՝ թերթոն վեպերի, և այլ երկերի հեղինակ է։ Նա է առաջին անգամ աշխարհաբարի վերածել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» կոթողային ստեղծագործութունը։ Հասարակության լայն շրջանակներում ունեցած հեղինակության շնորհիվ ընտրվել է նաև ազգային պատգամավոր։ 1913 թվականին նրա անժամանակ մահը հիսուն տարեկանում ցնցեց արևմտահայ մտավորականությանը։ Հուղարկավորության օրը դամբանականներ կարդացին Տ. Մաղաքիա Արք. Օրմանյանը, Երվանդ Օտյանը և այլ անվանի դեմքեր։ 2013 թվականին հանդիսավորությամբ նշվել է Միսաք Գօչունեանի ծննդյան 150- և մահվան 100-ամյա հոբելյանները։
Պոլասահայ մամուլը բանախոսի բնորոշմամբ որոշակի զսպվածություն է ցուցաբերում հրապարակումներում։
Իսկ, արդյոք, պոլսահայ թերթերը ներկայացնո՞ւմ են Թուրքիայի հայ համայնքի ամբողջական պատկերը։
Հայոց ցեղասպանությունից հետո արևմտահայաստանում մնացած հայությունը, որոնց մի մասը կազմում են իսլամացած, նաև ծպտված հայերը, այսօր շարունակում է գոյությունը։ Հայ համայքին լրացնում և յուրահատուկ գույն են տալիս վերջին երեք տասնամյակներում Թուրքիայում բնակություն հաստատած հայաստանցիները։ Հաղորդումն ավարտեցինք լավատեսական խորհրդով։
Լրագրող, «Արեւելք» կայքի հիմնադիր Սագօ Արեանի մասնակցությամբ պոլսահայ թերթերի մասին առաջին հաղորդումը նույնպես կարող եք լսել այս հարթակում։