Միշտ ներկա

Պատերազմը վերսկսելուց ընդամենը մի քանի րոպե առաջ էր Արսենը մոր հետ խոսել․ «Միշտ ներկա»

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ պատերազմը վերսկսելուց մոտ 5 րոպե առաջ, Արսենը զանգեց մայրիկին՝ տիկին Մարգարիտային, ու ասաց՝ Մարիամին՝ փոքր քրոջը, հանեք Արցախից, թե ձև կա, Երևան տարեք։ Այնքան շատ էր սիրում փոքր քրոջը, որ ամենադժվար պահին էլի քրոջ մասին էր մտածել, չնայած, որ ինքն ավելի վատ պայմաններում էր։

Սեպտեմբերի 19-ին թշնամական ԱԹՍ-ն հարված է հասցրել Արսենենց դիրքին մոտեցած մեքենային։ D20 դիրքի անձնակազմից մեկ հոգի է վիրավորվել, մյուս զինծառայողները՝ բոլորը, զոհվել են։

Պայթել են մեքենան և մեքենայում գտնվող արկերը ու բեկորները մահացու հարված են հասցրել նաև հրետանավոր Արսեն Էռնեստի Առստամյանին, երբ վերջինս փորձում էր օգնել վիրավոր ընկերոջը։

Back to top button