Միշտ ներկա

Բենիամինը մանկուց հաճախ էր Եռաբլուր գնում․ այսօր հարազատներն են այստեղ նրան այցելում․ «Միշտ ներկա»

Բենիամինը չորս տարեկանից այցելում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Դեռ փոքր էր, երբ որևէ տոնախմբության կամ տնային նեղ հավաքների ժամանակ նրան կենաց ասելու հնարավորություն էին տալիս, առանց վարանելու բաժակ էր բարձրացնում սահմանը պահող զինվորների համար ու զոհվածների հիշատակին։

Մայրը՝ տիկին Կարինեն, այսօր ինքն իրեն է հարց տալիս, թե ինչու էր որդին մանկուց այդքան շատ այցելում Եռաբլուր։

Բենիամին Գառնիկի Նալբանդյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Բայրաքթարի հարվածից։ Նրան հուղարկավորել են Եռաբլուրում։ Հոր՝ Գառնիկի խոսքով՝ տղաները երազել են արժանապատիվ կյանքի մասին։ Եվ հանուն ապրողներիս տվել են ամենաթանկը՝ կյանքը։

Կարդացեք նաև

Back to top button