
Մոկաց աշխարհի Ոզմ գյուղից են սկիզբ առնում բանասաց Տամշեր Հովհաննիսյանի արմատները, հետո տարածվում դեպի Էջմիածին, Գառնի, իսկ հիմա՝ Արարատի մարզ, գյուղ Դիտակ: 18 տարի դարբին է եղել, հետո երկաթը թողել ու փայտ է սկսել ձևել։
Ասում է՝ փայտի մեջ հոգի ավելի շատ կա: Միայն Գառնու տաճարի 140 մանրակերտ է սարքել: Բակում էլ հող է մշակում, Գառնուց բերած պոպոքի ու Մուշից բերած նուշի բերքն է վայելում՝ թոռան թոռներին կարոտ անելով:






