ԿարևորՀասարակություն

Սիսիան համայնքը պարգևատրվել է «Համո Սահյան» ոսկե մեդալով

2024 թվականի հուլիսի 27-ին «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի է ունեցել մեծանուն հայ բանաստեծ Համո Սահյանի 110-ամյակին նվիրված միջոցառում՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Ներկա են եղել համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ականավոր գործիչներ, մայրաքաղաքից ժամանած հյուրեր, համայնքի բնակիչներ։

Սիսիանի համայնքապետարանից հայտնում են, որ ցերեկույթի շրջանակներում ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը, երգիչ-երգահան Նարեկ Բավեյանը, Սիսիանի մշակույթի կենտրոնի ժողգործիքների անսամբլի մեներգիչներ Սաթիկ Կարապետյանը, Քնարիկ Քամալյանը, Արամայիս Մանուչարյանը, ասմունքողներ Արսեն Ղազարյանը, Նարեկ Մարգարյանը, Գարունա Երանոսյանը, ջութակահար Վարդան Օրուլյանը՝ աննկարագրելի ոգևորություն ու հուզմունք պարգևելով հանդիսատեսին։

Միջոցառման ընթացքում «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական պազմակերպության տնօրեն, պոետի որդի Նաիրի Սահյանը հայ արվեստին զգալի ծառայություն մատուցելու համար «Համո Սահյան» ոսկե մեդալ է շնորհել Սիսիան համայնքին։

Համայնքի ղեկավարն իր շնորհակալական խոսքն է ասել գնահատանքի համար, հավելել նաև, որ պարտավորեցնող է։

Կարդացեք նաև

Back to top button