
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Օլիմպիական կրակը տեղափոխել է Փարիզի Սեն-Դենի արվարձանում գտնվող «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, հայտնում է France Info-ն X սոցիալական ցանցում։
Նա կլինի նաև NBC հեռուստաալիքի հատուկ թղթակիցը Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում։
«Ֆրանսիացիներին, ողջ աշխարհին ուղղված ուղերձը սերն է, խնդրում եմ սիրեք միմյանց», — ասել է Սնուփ Դոգը X սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա այսօր, մեկնարկը՝ 21:30-ին։ Խաղերն կընթնան մինչև օգոստոսի 11-ը։




