Հայագիտակ

Կոմիտասի մեծագույն առաքելությունը. «Հայագիտակ»

Հետաքրքրությունը ժողովրդական բանահյուսության հանդեպ Եվրոպայում արթնացավ 19-րդ դարում։ Այլ էր վերաբերմունքը ժողովրդական երգերի նկատմամբ։

Արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտնական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն ասում է. «Կոմիտասը ժողովրդական երգի արժեքը հասկացավ եվրոպացիներից շատ առաջ, երբ դեռ սովորում էր Գևորգյան ճեմարանում։ Նա գիտեր, որ ժողովրդական երգն առանց աշխատանքի չի լինում։ Գյուղացին երգում է վար անելիս, կալսելիս կամ հարսանիքի ժամանակ»։

Նա թաքնվում էր, որ իրեն չտեսնեն, ու գրի էր առնում լսած բոլոր երգերը։ Երբ Կոմիտասը Գերմանիայում ներկայացրեց հայկական ժողովրդական երգը, երաժշտագետները զարմացած էին։ Նրանք բավականին ուշ հասկացան ժողովրդական երգի նշանակությունը։ Այն բխում էր հենց ժողովրդի էությունից, նրա ինքնությունն էր, էությունը։

Հետագայում շատ կոմպոզիտորներ իրենց գործերում օգտվեցին ժողովրդական երգերից՝ մշակելով ու ներառելով իրենց ստեղծագործություններում։ Կոմիտասը գրի առավ հազարավոր երգեր, մշակեց դրանք, ինչպես ալմաստն են մշակում ադամանդ դարձնելու համար։ Սա էր Կոմիտասի մեծագույն առաքելությունը, ինչը նա փայլուն իրականացրեց՝ դրանով իսկ վավերացնելով իր անմահությունը։

Կարդացեք նաև

Back to top button