
Այս տարի լրանում է ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի հիմնադրման 20-ամյակը։ Պատմում է հիմնադիր և գլխավոր խմբագիր, թարգմանիչ, բանասեր, լեզվաբան, Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել եմ, մի քանի հաղորդումով ներկայացնում ենք վաստակաշատ գիտնականի տեսակետները հայոց լեզվի հիմնաքարային նշանակության գիտական արդեն հաստատված կամ դեռևս քննարկման առարկա տեսությունների վերաբերյալ։ Սա շարքի երրորդ հաղորդումն։
- Հայոց լեզվի ուսուցման ժամանակակից լեզվահոգեբանական հնարների մասին։
- Բառի և նախադասության հաճույքի մասին։
- ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի մասին․ հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս ծնվեց հայոց լեզվի մասին գիտական պարբերական հիմնելու գաղափարը։
- «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսը հրատարակվում է գիտական բոլոր չափանիշները պահպանելով։
- Հայոց լեզվի մասին միակ գիտական պարբերականը տարիների ընթացքում ստեղծել է յուրահատուկ գիտական դպրոց։
- Հանդեսը նաև աղբյուրագիտական նշանակություն ունի։
- Ուսումնական հաստատությունների կրթական գործընթացների թերությունների մասին։
- Հայերենի պաշտոնական և առօրեկան գործածության մասին։Այախոսության մասին։




