Հայագիտակ

19-րդ դարում Րաֆֆու վեպերը ռումբի ազդեցություն ունեին. «Հայագիտակ»

Այսօր մենք չենք կարող պատկերացնել, թե 19-րդ դարում Րաֆֆին ու նրա վեպերը ինչ հզոր զենք էին Հայաստանի կեղեքիչների դեմ։ Հիմնականում տարածվելով մամուլի միջոցով, նրանք աստիճանաբար, օրեցօր, ներսից ասես քանդում էին սուլթանական լծի հիմքերը։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի ասպիրանտ Արթուր Միրզոյանն ասում է. «Րաֆֆին բոլորովին նոր խոսք ասաց վեպի ժանրում։ Աբովյանից հետո նա ամրացրեց եվրոպական վեպի հիմքերը և դրա շնորհիվ նրա ազդեցությունն ազգային-ազատագրական գաղափարախոսության վրա անհնար է պատկերացնել։ Մարդիկ բաժանորդագրվում էին թերթերին հատուկ Րաֆֆու վեպերը կարդալու համար։ Դրանք ձեռքից ձեռք էին անցնում։ Չէ՞ որ մամուլն ավելի մատչելի էր, քան տպագիր գիրքը»։

Գուցեև գրողի գաղափարներն այսօր միանշանակ չեն ընկալվում, վիճելի են, բայց նրա ստեղծագործություններն ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ, քանի որ դրանց լեզուն ճոխ է, նկարագրությունները` գեղեցիկ, իսկ սոցիալական վեպերն ասես ժամանակի հայելին լինեն։

Կարդացեք նաև

Back to top button