Հայագիտակ

Քանի դեռ քեզ հիշում են` կաս. «Հայագիտակ»

Այս տարի գրող, բանաստեղծ, առակագիր, հեռուստառադիոյի բազմամյա աշխատակից Ռոբերտ Կարայանի ծննդյան 90-ամյակն է։ Իր ընկերների հուշերում նա մնացել է որպես շատ բարի, անաչառ ու ճշտախոս մարդ։

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և Կարայանի դուստրը` Մարինեն, ջերմ հուշեր են պահել նրա մասին իրենց սրտերում։

Իսկ ժամանակին Շիրազն ասել է. «Ռոբերտ ջան, եթե դու ոչինչ գրած չլինեիր, միայն քո «Մոծակ արքան» առակը բավական է, որ դու մնայիր մեր գրականության մեջ»։

Ռոբերտ Կարայանը 28 գրքի հեղինակ է, որոնք այսօր էլ ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ։ Ռուբեն Մաթևոսյանն ասում է. «Այնպես անենք, որ մեր մեծերը նեղացած չհեռանան կյանքից։ Ռոբերտը նեղացած գնաց»։

Կարդացեք նաև

Back to top button