
Թարգմանիչ, բանասեր, լեզվաբան, Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը հայերենի վերաբերյալ մի քանի գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Մի քանի հաղորդումով առաջիկայում կներկայացնենք վաստակաշատ գիտնականի տեսակետները հայոց լեզվի հիմնաքարային նշանակության գիտական արդեն հաստատված կամ դեռևս քննարկման առարկա տեսությունների վերաբերյալ։
- Հայերենի` հնագույն լեզու լինելու մասին։
- Հայերենի` հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանելության հարցի շուրջ։
- Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է՝ ինքնուրույն, եզակի, առանձնահատուկ։
- Հայերենի և հայագիտության բնօրրան Հայաստանում հայագիտական, իսկ ավելի հստակ՝ հայերենի ծագումնաբանության խորքային ուսումնասիրությունները շատ չեն։ Ինչո՞ւ։
- Համեմատական լեզվաբանության կարևորության մասին, բնագավառ, որն այժմ անտեսված է հայագիտական հետազոտություններում։
- Չնայած ժամանակակից տեխնիկական կամ արտերկրում ուսումնառություն ստանալու համամեմատաբար ընդլայնված հնարավորութուններին, հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող հետազոտողների քանակը հետզհետե նվազում է։ Ինչո՞ւ։ Բացի այդ, ծագել է ևս մեկ խնդիր, որը նախկինում չկար․ արտերկյա գիտական ամսագրերում տպագրվելու պարտադիր պահանջը։




