
Շանթը հայ գրականության մեջ սիմվոլիզմի կամ խորհրդապաշտության հիմնադիրն էր։ Նրա պատմական դրամաները` հատկապես «Կայսրը», միանշանակ չընկալվեցին ո՛չ գրական շրջանակներում, ո՛չ թատրոնում։
Գրականության ինստիտուտի ասպիրանտ Արթուր Միրզոյանն ասում է. «Շանթի մոտ ամեն ինչ նոր էր` թեման, մոտեցումը, հերոսները, սիմվոլիզմին հատուկ լուծումները։ Հայ թատրոնն այդպիսի դրամա երբեք չէր բեմադրել, իսկ հանդիսատեսը չէր տեսել»։
Կայսեր վերելքն ու անկումը, նրա էության աստվածայի՞ն, թե՞ մարդկային լինելը, իշխանության հասնելու լեգիտիմության հարցերը հուզում էին ու միաժամանակ տարակուսանք հարուցում մարդկանց մոտ։ Շանթի դրամաները բարդ են, և այսօր էլ դրանցում արծարծված խնդիրները այժմեական են ու հետաքրքիր, բայց ափսոս, որ այսօր էլ դրանք քիչ են բեմադրվում։




