ԿարևորՀասարակություն

Բաղրամյան պողոտան կբացվի

Վաղվանից կամ այս գիշերվանից Բաղրամյան փողոցի մեր այս ավանը պետք է դուրս գա, որովհետև մեր 4-օրյա գործընթացն ավարտված է, այսօր հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, ընդդիմության վարչապետի թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ըստ նրա՝ առաջիկա օրերին պետք է հանդիպումներ ունենա տարբեր քաղաքական ուժերի հետ։

«Ես ուզում եմ մեր ամբողջ շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն և շարժումը հասցնել հաղթական ավարտի»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Նա հայտարարել է, որ շարժումը հանրահավաք կհրավիրի հունիսի 17-ին ԱԺ- մոտ, որտեղ տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված նիստը։

«Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև»,- ասել է Գալստանյանն ու հավելել, որ «շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթական կնքող»։

Նախօրեին անհնազանդության ակցիայի ժամանակ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում Ազգային Ժողովի շենքի մոտ։

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։

85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Կարդացեք նաև

Back to top button