Կյանքին ասել այո՛Տնտեսական

Եռաբլուր չգնաս, ես ողջ եմ, գալու եմ․ Օֆելյա Աղաջանյան․ «Կյանքին ասել այո՛»

Օֆելյա Աղաջանյանը ծնվել է 1973 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում, 1990-ին հարս է գնացել նույն շրջանի Հակակու գյուղ։ Չորս զավակ է ունեցել՝ երկու տղա, երկու աղջիկ: Ամուսինն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, հաշմանդամ։ Առաջին խմբի հաշմանդամ է նաև մեծ որդին։ Միջնեկը՝ Արան, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում։

Միջնեկը՝ Արան 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում։ Պատերազմից առաջ Հադրութի զորամասում վարորդ էր, պատերազմի օրերին շտապ օգնության մեքենա էր վարում, տեղափոխում զոհերին ու վիրավորներին։ Արայի հետ վերջին հեռախոսակապը եղել է 2020-ի հոկտեմբերի 12-ին։

«Երեկոյան զանգեց, ասաց՝ մա՛մ ջան, ես լավ եմ, մի՛ մտածեք, երեխոցը լավ կնայեք։ Դրանից հետո գոռոց լսեցի՝ բա՛ց թողեք, բա՛ց թողեք․․․ու վերջ։ Ամեն գիշեր տղայիս տեսնում եմ երազում՝ ցեխոտ շորերով, ոտքերը շղթայով կապած։ Եռաբլուր չեմ կարողանում գնալ, ինքը անընդհատ երազում գալիս է ու ասում՝ մա՛մ, Եռաբլուր չգնաս, ես ողջ եմ, գալու եմ»,-պատմում է տիկին Օֆելյան։

Արան երկու զավակ ունի՝ աղջիկ, տղա։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում նաև ամուսնու եղբայրը՝ Արկադի Աղաջանյանը, որը մնացել էր գյուղում ու դուրս չէր եկել։

Աղաջանյանների ութ հոգանոց ընտանիքն ապրում է Երևանում։ Բարի մարդկանց շնորհիվ կարողացել են բնակարան ձեռք բերել, բայց առողջական ու սոցիալական խնդիները կորստի մեծ ցավի անբաժան ուղեկիցներն են մինչ օրս։

Back to top button