Էկոսֆերա

Հորդառատ անձրևների հետևանքները՝ Լոռիում և Տավուշում․ «Էկոսֆերա»

Հորդառատ անձրևները մեծ վնաս են հասցրել Լոռու և Տավուշի մարզերին։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Լոռու մարզում բազմաթիվ փլուզումներ կան՝ ճանապարհների, կամուրջների, տների, շենք-շինությունների առաջին հարկերն ու նկուղային տարածքները ջրալցվել են, որոշ բնակավայրեր մնացել են շրջափակված:

Դեբեդ գետի վարարման հետևանքով հեղեղվել և մոտ 50 մ երկարությամբ ճանապարհահատվածը փլուզվել է, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, կան զոհեր, արգելափակված ու ջրալցված մեքենաներ, տներ և անասնագոմեր: Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։

Բնակավայրը ջրածածկված է։ Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։ Ստեփանավանում, Տաշիրում և հարակից գյուղերում ևս կան ջրալցված տներ։ Հոբարձի գյուղի կամուրջը քանդվել է։

Back to top button